ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ԻՐԱՔԻ ՀԱՅՈՑ

مطرانية الارمن الارثوذكس في العراق

ՄԱՅՐ ԱԹՈՌ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի Ժողով Մայր Աթոռի Մէջ

FB_IMG_1519188357259

Փետրուար 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  մէջ, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,  սկիզբ առաւ Գերագոյն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնուած կազմով: Ժողովը սկսուեցավ Տէրունական աղօթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութեան ու գնահատանքի խօսքն ուղղեց Գերագոյն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներուն։ Վեհափառ Հայրապետը հայցեց Երկնաւոր Տիրոջն արդիւնաւորել ժողովականներու ջանքերը, որպէսզի կարողանան Սուրբ Հոգու առաջնորդութեամբ օգտակար որոշումներ կայացնել ներկայացուած հարցերու վերաբերեալ՝ նպաստելով մեր եկեղեցու առաքելութեանը։ Օրակարգի մէջ ընդգրկուած են համազգային և ներեկեղեցական մի շարք հարցեր: Մասնաւորաբար, քննարկուելու են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութեանն առնչուող խնդիրներ, Հայ Եկեղեցու կառավարման արդիւնաւէտութեան, Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսեան հերոսամարտերի 100-րդ տարեդարձի տօնախմբման, երիտասարդների շրջանին մէջ քարոզչական առաքելութեան զօրացման մասին նիւթեր։ Քառօրեայ ժողովին կներկայացուի նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ու թեմերու 2017 թ. գործունէութեան տեղեկագիրը: «Աղբիւր՝ Մայր Աթոռի Տեղեկատուական Համակարգ»

Print Friendly, PDF & Email

%d bloggers like this: