ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ԻՐԱՔԻ ՀԱՅՈՑ

مطرانية الارمن الارثوذكس في العراق

ՄԱՅՐ ԱԹՈՌ

Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի Հերթական Ժողով

29-2-2

Մայիսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,  սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Քառօրյա ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով։ Ողջունելով Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ տարբեր թեմերից Մայր Աթոռ ժամանած ԳՀԽ հոգևորական և աշխարհական անդամներին՝ Նորին Սրբությունը նվիրյալ ծառայության համար իր գնահատանքը փոխանցեց նրանց։ Վեհափառ Հայրապետը շնորհավորեց ներկաներին Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանի առիթով՝ ուրախություն հայտնելով, որ ԳՀԽ անդամները հնարավորություն ունեցան մասնակցելու 100-ամյակի ծիրից ներս կազմակերպված տոնական միջոցառումներին։ Մասնավորաբար քննարկվելու են Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությանը, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի հանձնախմբերի կանոնակարգերին,  տարբեր թեմերի կանոնադրություններին, ինչպես նաև 2018 թ. Երիտասարդության տարվա շրջանակներում ծրագրվող միջոցառումներին վերաբերող նյութեր և այլ հարցեր։ Քննարկման առարկա կդառնա նաև Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքը։ (Աղբիւր՝ armchurch.info)

 

29-2-8

 

Print Friendly, PDF & Email

%d bloggers like this: