Մայիսի 30-ին, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ հանդիպում Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, հայաստանյան թեմերի առաջնորդների և Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների հետ: Հանդիպումն սկսվեց միասնական Տերունական աղոթքով։ Ողջունելով և շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին հանդիպման առիթով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան ներկայացրեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին և ԳՀԽ գործունեությունն ու եկեղեցական կյանքը կանոնակարգելու գործընթացում կարևոր առաքելությունը։(Աղբիւր՝ armchurch.info)