Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանը հայտարարում է 2024-2025 ուստարվա ընդունելություն:
ՔՊԼ ընդունվել կարող են մինչև 35 տարեկան, ամուսնացած կամ ամուրի, բարձրագույն կրթություն ունեցող այն անձինք, որոնք զավակն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Ընդունելության համար դիմորդները մասնակցում են հարցազրույցի հետևյալ նյութերի շուրջ.
• Սուրբ Գրքի իմացություն,
• Հայ Եկեղեցու պատմություն,
• Հայ ժողովրդի պատմություն,
• Հայ գրականություն,
• Եկեղեցական փորձառություն,
• Ինքնաարտահայտվելու կարողություն:
Դասընթացներն անցկացվում են Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում։ Ուսման ընթացքում սաներին հատկացվում է կրթաթոշակ:
Դիմումի հայտաթերթիկը լրացնելու համար անհրաժեշտ է այցելել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն:
Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
— Դիմում ճեմարանի տեսուչի անունով (լրացվում է տեղում),
— Զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը),
— Կնոջ համաձայնությունը (ամուսնացյալի դեպքում),
— Երաշխավորագիր թեմի առաջնորդից,
— Բարձրագույն կրթությունը հաստատող վկայական (բնօրինակը),
— Բժշկական վավերացման տեղեկանք,
— Տեղեկանք բնակավայրից,
— Մկրտության վկայական,
— Ինքնակենսագրություն,
— Անձնագրի պատճեն,
— 2 լուսանկար (3×4):
Փաստաթղթերն անձամբ ներկայացնել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն:
Մանրամասների համար կարող եք դիմել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն:
Դիմումներն ընդունվում են հունիսի 10-ից մինչև օգոստոսի 24-ը՝ շաբաթվա բոլոր օրերին, ժամը 10:00-15:00:
Հասցե՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Գևորգյան Հոգևոր Ճեմարան