Այսօր` Յունուար 27ի առաւօտեան ժամը 10ին, Թեմիս բարեջան Առաջնորդ Գեր.Տ.Օշական եպս.Կիւլկիւլեանը Ս.  Պատարագ մատուցեց և յաւուր պատշաճի քարոզեց Հիւսիսային շրջանի Հաւրէզք  հայկական գիւղի  Ս. Սարգիս եկեղեցւոյ մէջ։

Պատարագի աւարտին Սրբազան Հայրը օրհնեց ու շնորհաւորեց Սարգիս անունը կրող գիւղի բնակիչներէն երեք երիտասարդ  և երկու փոքրիկ, ապա օրհնեց այս առիթով պատրաստուած ճաշը (Հարիսա), որմով հիւրասիրուեցան գիւղի սրահին մէջ հաւաքուած հաւատացեալներու հոծ բազմութիւնը։

Ս. Պատարագին իրենց մասնակցութիւնը բերին արժանաշնորհ  Տ. Արթուն քհնյ. Խալաթեանը, Տ. Մասիս քհնյ. Շահինեանը և Տ. Յակոբոս քհնյ. Իսահակեանը, բրշհ. Արամ սրկ. Քէթէնճեանը  և Վահիկ Մահր ու  Սերոբ կիսասարկաւագները։

Այս հոգեշէն միջոցառումին ներկայ եղան Զախոյի,  Տհօքի,  Աւզրուկի և Հաւրէզքի Թաղական խորհուրդները։

About The Author

By iamc