Շաբաթ օրը, Ապրիլի 6 ին թեմիս Բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Օշական եպս. Կիւլկիւլեանը նորանշանակ քահանայ հայրերու հետ հանդիպեցաւ և Զատկական շնորհաւորանք փոխանցեց Ասորի կաթոլիկ եկեղեցւոյ Առաջնորդ Գերշ. Տ. Աֆրամ Յովսէփ Ապպա Արքեպիսկոպոսին: Հանդիպման աւարտին նորանշանակ քահանայ հայրերը Սրբազան Հօր առաջնորդութեամբ պտտեցան եկեղեցւոյ բաժիններուն մէջ, ինչպէս նաև այցելեցին թանգարանը և ծանօթացան եկեղեցւոյ աղետալի պատմութեան։










