Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Օշական Եպս. Կիւլկիւլեանը Մայիսի 28 ին, Առաջնորդարանի իր գրասենեակէն ներս ընդունեց Իրաքի մօտ Հոլանդիայի Դեսպանութեան Հաւատարմատար Տիկին Լիթիթիա Վան Աշը և Քաղաքական հարցերու և Մարդու Իրաւունքներու առաջին խորհրդատուն և առաջին Քարտուղարը։
Ապա Սրբազան Հայրը առաջնորդեց բարձրաստիճան հիւրերը Սբ. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցին ու ծանօթացուց զանոնք Հայկական իւրայատուկ ճարտարապետութեան։
Հանդիպման ներկայ էր Ազգային Կեդրոնական վարչութեան ատենապետ պարոն Կարապետ Գալուստեանը։











