Ս. Աստուածամօր Վերափոխման Տօնին առիթով և նախագահութեամբ Իրաքահայ Թեմի Բարեխնամ Առաջնորդ Հոգշ. Տ. Օշական Վրդ. Կիւլկիւլեանի` Կիրակի օր, երեկոյեան ժամը 6ին, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցուեցաւ Էրպիլի Ս. Խաչ եկեղեցւոյ մէջ։ Պատարագիչն էր արժ. Տ. Արթուն քհնյ. Խալաթեանը։ Մեր Մայրենի եկեղեցւոյ հոգեզմայլ և գեղեցիկ աւանդութեան համաձայն Առաջնորդ Հայր Սուրբը կատարեց խաղողօրհնէքի արարողութիւնը, ապա յաւուր պատշաճի քարոզեց։ Պատարագէն ետք հաւատացեալները հիւրասիրուեցան Եկեղեցւոյ առընթեր գործող Տիկնանց յանձնախմբի պատրաստած խմորեղէններով և քաղցրեղէններով։













































