Ամսոյս 19ին, Զախոյի հովուատան մէջ, Թեմիս բարեջան Առաջնորդը ընդունեց Քիւրտական Տեմոգրաթ կուսակցութեան Զախօ քաղաքի պատասխանատու տիար Օմար Օրէին ։
Հանդիպման, որուն ներկայ եղան Զախոյի Թաղական Խորհուրդի ատենապետ պարոն Դավիթ Մարտիրոսեանը և անդամ պարոն Արմէն Լազարեանը` քննարկուեցան Զախոյի հայոց վերաբերող զանազան հարցեր, որոնցմէ մէկն էր կառուցման ընթացքի մեջ եղող եկեղեցին։
Յետ հանդիպման, պատուարժան հիւրերը Առաջնորդ Հայր Սուրբին հետ այցելեցին կառուցուելիք եկեղեցւոյ համալիրը, որուն շինարարական աշխատանքները մօտ են աւարտին և հիացան տեսնելով հայկական աննման ճարտարապետութեամբ և տուֆ քարով սալարկուած դէպի երկինք խոյացող եկեղեցին։


















