ԱՄՆ իր այցելութեան առիթէն օգտուելով` Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գեր. Տ. Օշական եպս. Կիւլկիւլեանը, Նոյեմբերի 5ին հանդիսաւոր Սուրբ և Անմահ պատարագ մատուցանեց և յաւուր պատշաճի քարոզեց Բենսլիվանիայի Ս. Սահակ և Ս. Մեսրոպ եկեղեցւոյ մէջ։
Յատկանշական է որ Սրբազան Հայրը Իրաքի Թեմին Առաջնորդ ընտրուելէ առաջ, ամբողջ 13 տարիներ որպէս եղած է հոգեւոր հովիւ`ծառայած էր Բենսլիվանիայի համայնքին և սոյն եկեղեցւոյն։
ԾԱՆՕԹ։ Լուսանկարներուն համար օգտուեցանք Ս. Սահակ և Ս.Մեսրոպ եկեղեցւոյ դիմատետրէն, որուն համար կը յայտնենք մեր խորին շնորհակալութիւնը։
























